211652_close_icon

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Սև ծովում

views-count3118 դիտում article-date 15:03 11-03-2015
ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերը հակաօդային պաշտպանական, ականակիրների և առափնյա ուժերի դեմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության մամլո ծառայությունը: «ՆԱՏՕ-ի ռազմանավերը Երկրորդ մշտական ռազմածովային խմբի հետ ավարտել են Սև ծովում Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ զորավարժությունները: Ամերիկյան, գերմանական,կանադական, ռումինական, իտալական և թուրքական նավերի ջոկատները ղեկավարում է ԱՄՆ ՌԾՈՒ փոխծովակալ Բրեդ Ուիլյամսոնը»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր