Ուկրաինայի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Սև ծովում և Օդեսայի ջրային հատվածում: Այդ մասին հայտնել է Ուկրաինակի ռազմածովային ուժերի հրամանատարության մամլո կենտրոնը:
Անցկացվում են համալիր տակտիկական վարժություններ, մարզանքներ, որոնցում ներգրավված է ծովային, ավիացիոն և ցամաքային տեխնիկա: Զորավարժությունների ընթացքում մշակվում են ռազմանավերի, ծովային ավիացիայի, հրետանային և զրահատեխնիկայի մասնակցությամբ տակտիկական համալիր գործողություններ: