211652_close_icon

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շենքը հիմնանորոգվում է

views-count1561 դիտում article-date 21:47 13-08-2024
«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շենքը հիմնանորոգվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կրթահամալիրը 500 սան ունի, որոնք այս տարիներին այլ հաստատություններում են իրենց ուսումը շարունակում:

Հիմնադրման պահից՝ 1937 թվականից շենքը որևէ կերպ չի նորոգվել, սակայն նոր ծրագրով այստեղ բացվելու են նոր դասասենյակներ, մարզադահլիճ, սաներին սովորելու և ստեղծագործելու համար նոր հնարավորություններ են ընձեռվելու:

Նմանատիպ նյութեր