211652_close_icon
views-count1183 դիտում article-date 19:50 12-08-2024

Ավստրալիայում ուղղաթիռը բախվել է շքեղ հյուրանոցի տանիքին. օդաչուն զոհվել է

Ավստրալիայի Քերնս քաղաքում երկուշաբթի առավոտյան ուղղաթիռն ընկել է ծովափնյա հյուրանոցի տանիքին, օդաչուն զոհվել է, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Փոխանցում է News.am-ը։

Շքեղ DoubleTree by Hilton հյուրանոցի հարյուրավոր հյուրեր և աշխատակիցներ տարհանվել են, երբ ուղղաթիռը բախվել է Քերնս Էսպլանադեի հարևան շենքին, որը հայտնի է հատկապես Հյուսիսային Քվինսլենդ քաղաքի ճանապարհորդների շրջանում:

Ոստիկանությունը շրջափակել է զբոսաշրջային բանուկ գոտին, իսկ Nautilus Aviation չարտերային ընկերությունը հայտարարել է, որ համագործակցում է պաշտոնյաների հետ ընկերության ինքնաթիռներից մեկի «չարտոնված թռիչքի» հետաքննության շրջանակում:

Նմանատիպ նյութեր