Իրանի հարավ-արևմտյան Խուզեսթան նահանգում F5 կործանիչ է ընկել, որը պատկանում էր այդ երկրի ռազմաօդային ուժերին։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը վայր է ընկել մայրաքաղաք Թեհրանից 460 կմ դեպի հարավ-արևմուտք տեղակայված Դեզֆուլե ռազմաբազայում վայրէջք կատարելու ժամանակ։
Ավիավթարի հետևանքով զոհվել է իրանցի հայտնի օդաչու, գնդապետ Մանուչեհր Ֆաթթահին։