211652_close_icon
views-count655 դիտում article-date 12:42 22-12-2024

Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել

Թուրքիայի Մուղլա նահանգում Առողջապահության նախարարությանը պատկանող շտապօգնության ուղղաթիռը մխրճվել է քաղաքի կենտրոնում գտնվող Ուսումնա-հետազոտական ​​հիվանդանոցի շենքը այնուհետև ընկել դաշտի վրա, հայտնում է NTV-ն։ Փոխանցում է News.am-ը։

Այսօր առավոտյան Անթալիա թռչող շտապօգնության ուղղաթիռը թռիչքից որոշ ժամանակ անց թանձր մառախուղի պատճառով բախվել է հիվանդանոցի շենքին ու կործանվել։

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, բժշկական, ոստիկանական և փրկարարական խմբեր։

Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբիյիկն ասել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել։

«Թռիչքի ժամանակ այն բախվել է մեր հիվանդանոցի 4-րդ հարկին։ Զոհվել է 2 օդաչու, 1 բժիշկ և 1 աշխատակից։ Այժմ թանձր մառախուղ է, պատճառը պարզվում է»,- ասել է նա։

Աքբիյիկը հավելել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով հիվանդանոցում ոչ ոք չի տուժել։

Նմանատիպ նյութեր