slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ավտովթար՝ Արարատի մարզում. Արարատ գյուղում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում. Արարատ գյուղում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count18959 դիտում article-date 13:55 12-08-2024
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արարատ գյուղում՝ Գրիբոյեդով փողոցում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 72-ամյա Էդիկ Հ.-ի վարած «Jeep» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գավրիլ Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոլանդ Սողոյանն ու Շուշիկ Իվանյանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:  

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր