28443 դիտում
17:26 07-06-2017
Ամիսներ առաջ ծառայության մեկնած զինվորի հարազատները պնդում են, որ իրենց երեխան չպետք է բանակ գնար, որ այսօր էլ նման հիվանդություն ձեռք բերած լիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լոռու մարզի Քարինջ գյուղի բնակիչ Վազգեն Թորոսյանը խիստ անհանգստացած է իր զինվոր որդու՝ 19-ամյա Տարոն Թորասյանի առողջական վիճակով: Ռ. Թորոսյանը պարտադիր զինվորոկան ծառայության է մեկնել Թումանյանի զինկոմիսարիատից 2017 թվականի հունվարի 17-ին Արմավիրի ուսումնական զորամաս, սակայն հենց առաջին օրվանից տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնուհետեև մոտ մեկ շաբաթ անց` Մուրացանի հոսպիտալ, որտեղից` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորի մոտ հայտնաբերվել է բրուցելոզ տեսակի հիվանդություն:
SHASHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վ. Թորոսյանն ասում էր, որ 5-6 ամիս է իրենց կյանքը դժոխքի է վեածվել, չգիտեն ինչու իրենց որդուն տարան, բժիշկներն ասում էին, որ նա ծառայության պիտանի չէ, բայց տարան: Մինչ ծառայության գնալը այդքան էլ չէր բողոքում, բայց բանակում մրսեց, և ամեն ինչ ավելի բարդացավ: Շուտով իրենց որդին ծառայությունը շարունակելու նպատակով պիտի մեկնի Արցախ, բայց նորմալ քայլել չի կարողանում, այդ դեպքում ինչպես է սահմանային զորամասում ծառայելու: Այսօր էլի տարել են զորամաս, բայց այսպես այլևս չի կարող շարունակվել, տղայի ջերմությունը կտրուկ բարձրանում է, քրտնում է, չի կարողանում քայլել, և շուտով կրկին պիտի բերեն հոսպիտալ:
Այս ամենի մասին էլ ավելի մանրամասն ներկայացնելով` Վ. Թորոսյանը խնդրեց ՀՀ ՊՆ նախարարության արդարացի վերաբերմունքը իր որդու առողջական խնդիրներին ասելով, որ եթե կարողանում են թող վերջնական բուժեն` գնա ծառայի, եթե ոչ` թող զորացրեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+