211652_close_icon
views-count1534 դիտում article-date 10:16 07-08-2024

Փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը կրկին ձերբակալվել է

Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։

Այլ մանրամասնել Երիցյանը չի ներկայացրել։

Հիշեցնենք, օգոստոսի 1-ին Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծելով տարել է ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնել էին, որ Երիցյանին ծեծի ենթարկելու գործով ծառայողական քննություն է նշանակվել։

ՆԳ նախարարությունն օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ և կեղծ որակել այն՝ ընդգծելով, որ «Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Օգոստոսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։

Ավելի ուշ դատարանը մերժել էր կալանավորման միջնորդությունը, իսկ ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ։

Նմանատիպ նյութեր