211652_close_icon
views-count1114 դիտում article-date 22:38 06-08-2024

«Նոան» հաղթեց ԱԵԿ-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» Աբովյան քաղաքում ընդունեց Աթենքի ԱԵԿ-ին և առավելության հասավ 3:1 հաշվով։

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ԱԵԿ-ի 26-ամյա հարձակվող Լևի Գարսիան։

34-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Նոայի» 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը։

67-րդ րոպեին «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն օգտվեց ուժեղ համընթաց քամուց և սեփական տուգանային հրապարակից ուժեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Ավելացված 8-րդ րոպեին երևանյան թիմի 3-րդ գոլը խփեց 29-ամյա պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն։

Պատասխան հանդիպումը Հունաստանում տեղի կունենա օգոստոսի 15-ին, Երևանի ժամանակով 21:30-ին։

Նմանատիպ նյութեր