1249 դիտում
12:42 01-08-2024
ՄԻՊ-ի աջակցությամբ կալանավորված անձը տեղափոխվել է այլ ՔԿՀ՝ ընտանիքի հետ տեսակցությունները հնարավոր դարձնելու նպատակով
Կալանավորված անձի փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը` իր վստահորդին կալանքի կրումը շարունակելու նպատակով այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում:
Ըստ փաստաբանի՝ մեղադրյալի ընտանիքը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, բնակվում են մարզում:
Հետևաբար, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը, ընտանիքի բնակության վայրի և քրեակատարողական հիմնարկի հեռավորությունը, առկա են էական դժվարություններ վստահորդի և նրա անչափահաս երեխաների տեսակցությունները կազմակերպելու հարցում:
Հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաև երեխայի լավագույն շահի սկզբունքը, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման առաջարկով դիմել է պետական իրավասու մարմիններին։
Իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում փաստաբանի կողմից բարձրացված հարցը ստացել է լուծում․ կալանավորված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ։

Նմանատիպ նյութեր
1358 դիտում
17:17 18-06-2019
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց
Այս բաժնից
1132 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
757 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին