211652_close_icon

Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե

views-count1198 դիտում article-date 21:53 26-07-2024
Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել:
Այս մասին հայտարարել է Վրաստանի հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդում է Tert.am-ը։

«Ուղղակի ջանքեր են գործադրվել, որպեսզի Վրաստանը միանա ռազմական հակամարտությանը, որպեսզի այստեղ բացվի երկրորդ ճակատը։

Մենք դա թույլ չենք տվել, ինչի պատճառով որոշակի ուժեր նյարդայնացած են, սակայն մենք պետք է մինչև վերջ պահպանենք մեր ազգային շահերը»,- ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ նյութեր