211652_close_icon
views-count910 դիտում article-date 22:52 25-07-2024

Թրամփը կոչ է անում արագ վերջ տալ Գազայի պատերազմին

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ, նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելին «արագ ավարտին հասցնել «Համաս»-ի դեմ պատերազմն ու հասնել պատանդների վերադարձին»։ Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նա նաև քննադատել է Իսրայելին «հանրային կարծիքի վրա ազդեցության հարցում թույլ տրված սխալների համար»։

Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վաղը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։

Նմանատիպ նյութեր