211652_close_icon
views-count442 դիտում article-date 14:25 31-03-2024

Կուբայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել վերջ տալ Գազայի «ցեղասպանությանը»

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Գազայում «ցեղասպանությանը» վերջ տալու համար։ Փոխանցում է News.am-ը։

Ներկայացնելով մայրաքաղաք Հավանայի Խոսե Մարտիի հուշահամալիրի վրա Պաղեստինի դրոշի օպտիկական ցուցադրմամբ լուսանկարը՝ Դիազ-Կանելն ասել է, որ «Կուբան պահանջում է անհապաղ դադարեցնել ցեղասպանությանը»:

«Քանի դեռ պաղեստինյան հողը շարունակում է տառապել, արյունահոսել և ավերվել իսրայելական օկուպանտների ատելության պատճառով, մենք չենք հոգնի այս հանցագործությունը դատապարտելուց և միջազգային հանրությանը դիմելուց»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ 

Նմանատիպ նյութեր