211652_close_icon
views-count1177 դիտում article-date 22:39 25-07-2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի համայնքային մանկապարտեզների երեխաները սովորում են տեսակավորել թափոնները: Ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մանկապարտեզներին բաժանվել են հատուկ խաղային տարաներ ու քարտեր, որոնց միջոցով երեխաները սովորում են տարբերակել ու տեսակավորել աղբը: 

Ստացած գիտելիքները գործնականում փորձարկելու նպատակով նախակրթարանների սաներն այցելել են քաղաքի տարբեր հասցեներ, որտեղ տեղադրված են տեսակավորման թափոնամանները: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցների ուղեցկությամբ երեխաները  տեղաբաշխել  են հավաքած թափոնները:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության նպատակն է երեխաների շրջանում ձևավորել տեսակավորման յուրօրինակ մշակույթ և նվազեցնել աղբավայր գնացող աղբի քանակը՝ այդպիսով նաև պահպանելով բնությունը:

Նմանատիպ նյութեր