211652_close_icon

Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ»

views-count1105 դիտում article-date 08:29 25-07-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարիչների եւ օպերատորների թիվը գործուղումների ժամանակ ավելի մեծ է, քան դիվանագետներինը: Հատկապես Գերմանիայի՝ մասնավոր, ապա աշխատանքայինի վերածված այցից հետո «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել վարչապետի ու նրա շքախմբի գործուղումների շարժը։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ բյուջեի վիթխարի դեֆիցիտ ունեցող Փաշինյանը իր հետ տարել է միանգամից երկու լուսանկարչի եւ երկու օպերատորի, թե ինչ հիմնավորմամբ՝ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում:

Գուցե կառավարական լուսանկարիչներից ու օպերատորներից մեկը Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին հատկացված լուսանկարիչն ու օպերատորն է, սակայն դա պաշտոնապես ճշտել չհաջողվեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր