211652_close_icon
views-count4396 դիտում article-date 10:37 28-03-2018

Կոնֆետ ու թանկարժեք կահույք՝ Մեղրիի գնումների պլանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թվականի գնումների փոփոխված պլանը: Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգում ներկայացված փաստաթղթից «Փաստ»–ը տեղեկանում է, որ Մեղրիի համայնքապետարանն ընթացիկ տարում պատրաստվում է 18.040.000 ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք գնել: Գնման մեկ անձից կատարվող ընթացակարգով համայնքապետարանը կգնի նաև 601.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասեր: Գնումների պլանում նաև 12 տուփ կոնֆետ, որոնցից յուրաքանչյուրն արժե 5000 դրամ: Կոնֆետ գնելու համար, ընդհանուր առմամբ, կծախսվի 60.000 ՀՀ դրամ: 73.000 ՀՀ դրամ կծախսվի ևս 10 տուփ կոնֆետ գնելու համար: Այս դեպքում կոնֆետի մեկ տուփն արժե 7.300 ՀՀ դրամ: Կգնեն նաև 15.000 դրամ արժողությամբ 5 տարի հնեցմամբ 10 շիշ կոնյակ: Նվերների և պարգևների համար էլ գնումների պլանում նախատեսվել է 705.000 ՀՀ դրամ: Փաստաթղթում տեղ են գտել նաև կենցաղային մի շարք ապրանքատեսակներ: Օրինակ, նախատեսվում է նաև 4 ջրատաքացուցիչ կաթսա գնել, որոնք ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ կծախսվի 260.000 ՀՀ դրամ: Կգնեն նաև խոհանոցի էլեկտրական 4 սալօջախ՝ ծախսելով 248.000 ՀՀ դրամ: Էլեկտրական կախովի 4 ջեռուցիչ գնելու համար էլ կծախսվի 1.800.000 ՀՀ դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր