211652_close_icon
views-count847 դիտում article-date 22:54 22-07-2024

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը մոտ օրերս կհանդիպի Սիրիայի նախագահի հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը մոտ օրերս կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։ Հաղորդում է Tert.am-ը;

Այս մասին լրագրողներին հայտնել է Ժողովրդահանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Դենիզ Յուջելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Հանդիպման թեման մեր օրակարգում է։ Դիվանագիտական խողովակներով իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։

Մենք կարող ենք տեղեկացնել, որ առաջիկա օրերին մեր գլխավոր նախագահ Օզգյուր Բազելը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Սակայն այդ հանդիպման օրը, վայրը և ժամը դեռ որոշված չԷ», - նշել է կուսակցության ներկայացուցիչը։

Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր հուլիսին Դամասկոս այցելելու իր մտադրության մասին։

Հիշեցնենք, որ  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի՝ Դամասկոսում հանդիպելու առաջարկը ՝քննարկելու երկրում սիրիացի փախստականների հետ կապված խնդիրները։

Նմանատիպ նյութեր