211652_close_icon

Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ. նա կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո

views-count1501 դիտում article-date 12:38 02-02-2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի առավոտյան կուղևորվի Միացյալ Նահանգներ, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից:

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղը առավոտյան կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետը կլինի պետության առաջին ղեկավարը, որի հետ ԱՄՆ նախագահ Թրամփը կհանդիպի իր երդմնակալության արարողությունից հետո։
Այս պատմական հանդիպմանը երկու առաջնորդները կքննարկեն Գազայի հատվածը, պատանդների ազատ արձակումը, իրանական դիմադրության առանցքը և այլ կարևոր հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր