58833 դիտում
20:32 21-07-2024
Երևանում, ուժեղացված ծառայության ընթացքում, պարեկները հայտնաբերեցին մեծ թվով օրինախախտ վարորդների, այդ թվում՝ 48 խմած, որոնք պարեկների շնորհիվ փորձանքի չեկան ու փորձանք չդարձան քաղաքացիների գլխին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով Երևանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ պարեկները կանցնեին ուժեղացված ծառայության, հրահանգավորումներ ստացան Ա․ Խուդինյանի կողմից, ով պարեկներին հորդորեց, որպեսզի պահպանեն բարեվարքության կանոնները՝ անգամ հարգալից ու հանդուրժող լինեն այն օրինախախտների նկատմամբ, ովքեր հնարավոր է լինեն գինովցած, ցուցաբերեն անհավասարակշիռ պահվածք ու ոչ հանդուրժող լինեն այն վարորդների նկատմամբ, ովքեր կլինեն ոչ սթափ։
Պարեկների ծառայության ընթացքին հետևեցին ՊԾ պետ Ա․ Խուդինյանը, ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են
Ընդհանուր 3045 իրավախախտում, որից՝
Չամրակապված երթևեկելու-1036
Ընթացքի ժամանակ հեռախոսից օգտվելու-273
Ընթացքի ժամանակ ծխելու – 197
Հետիոտնի կողմից ոչ սահմանված վայրով անցնելու-101
Մգեցված կողային ապակիներով երթևեկելու-118
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու–48
Այլ 1272 խախտումներ
ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, ինչպես նաև Երևանի ոստիկանության տարբեր բաժիններ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր կասկածվում են թմրանյութ պահելու և օգտագործելու, զենք զինամթերք կրելու համար։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2815 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3967 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին