1111 դիտում
18:37 21-07-2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի․ Լատվիայի նախագահ
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը կարծում է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի սառեցումն անխուսափելի էր՝ ի պատասխան երկրի կառավարության քաղաքականության։ Այս կարծիքը նա հայտնել է «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում։
«Եթե երկիրը չի կատարում այն կազմակերպությունների պայմանները, որոնց անդամ է ուզում դառնալ, չի բավարարում անդամակցության չափանիշները և հավատարիմ չի դրա արժեքներին, դա, իհարկե, նրա ինքնիշխան իրավունքն է։ Սակայն մյուս կողմն էլ ունի նույն իրավունքը՝ չցանկանալ իր շրջանակն ընդունել նրանց, ովքեր այլ ճանապարհ են ընտրում»,- ասել է Լատվիայի նախագահը։
«Իհարկե, ձևականորեն Վրաստանը թեկնածու երկիր է, բայց եկեք ընդունենք, որ մենք պետք է սահմանափակենք Վրաստանի թեկնածուի կարգավիճակը, եթե նա որոշի, որ հավատարիմ չէ այն ընդհանուր արժեքներին, որոնք մենք բոլորս ունենք։ Եթե դա չես անում, ուրեմն չես կարող այս ակումբի մաս լինել: Դա քո ինքնիշխան որոշումն է»,- հավելել է նա:
Ռինկևիչսի կարծիքով, Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագրում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարների բացակայությունը նշանակում է, որ «Վրաստանի կառավարությունը չափազանց հեռու է գնացել», հաղորդում է News Georgia-ն։
«Կարծում եմ, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքով, անտեսելով սեփական հասարակության, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բոլոր կոչերը, նրանք (Վրաստանի իշխանությունները) որոշեցին, որ կարող են ապրել առանց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը միայն քաղաքական խնդիր չէ», և դա անհնար է առանց մի շարք չափանիշների։ Լատվիայի նախագահը թվարկել է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը և զինված ուժերի քաղաքացիական վերահսկողությունը։
«Հուսով եմ, որ Վրաստանը լրջորեն կվերանայի իր օրենսդրության որոշ մասեր, և եթե դա տեղի չունենա, մի ակնկալեք, որ մենք կքննարկենք այդ գործընթացը Վրաստանի հետ շարունակելու հնարավորությունը», - ասել է Ռինկևիչսը՝ մեկնաբանելով Վրաստանի ապագայի հեռանկարները ՆԱՏՕ-ում։
Նա հավելել է, որ Թբիլիսիի նկատմամբ իր գործողություններով Արևմուտքը «ուժեղ ազդանշան է ուղարկում, որ մենք չենք հանդուրժի շեղում ընդհանուր արժեքներից և համաձայնեցված քաղաքականությունից»։ Միևնույն ժամանակ, Լատվիայի նախագահը հաստատել է իր պատրաստակամությունը «շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ և նրա աջակցությունը», եթե երկիրը «շարունակի պաշտպանել այն արժեքները, որոնք մեր բոլորի արժեքներն են»։
«Ես չեմ ուզում միջամտել վրացական քաղաքականությանը, բայց որտեղ Լատվիան ձայնի իրավունք ունի՝ լինի դա ՆԱՏՕ-ն, թե ԵՄ-ն, մեր դիրքորոշումը շատ պարզ է։ Եթե երկիրը չի համապատասխանում չափանիշներին և չի շարունակում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղին, ապա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամներն իրավունք ունեն սկսել վերագնահատել իրենց համագործակցությունը, ներառյալ աջակցության ծրագրերը», - ասել է Ռինկևիչը:
ԱՄՆ-ը հայտարարել է որ սկսում է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ երկրում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։
Հուլիսի սկզբին Պենտագոնը հայտարարել էր վրաց-ամերիկյան Noble Partner 2024 զորավարժությունների անժամկետ հետաձգման մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշումը բացատրել է վրացական իշխանությունների «կեղծ» և «հակաարևմտյան» հայտարարություններով։
Մի քանի օր անց ԵՄ-ն հայտարարեց համայնքին երկրի անդամակցության գործընթացի դադարեցման մասին։ Բրյուսելն արգելափակել է նաև 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

Նմանատիպ նյութեր
1090 դիտում
12:57 06-03-2023
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումն ուղեկցվում է հանրահավաքով
1537 դիտում
14:14 06-03-2023
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել
Այս բաժնից
1177 դիտում
21:47 27-10-2024
Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
775 դիտում
19:34 27-10-2024
Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը կգումարվի նոյեմբերին
988 դիտում
18:10 27-10-2024
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ծրագրեր չունի. Կոբախիձե