Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ ծեծկռտուք է սկսվել։ Նիստի ընթացքում լեզվակռիվ է տեղի ունեցել իրավաբանական կոմիտեի նախագահ Անրի Օհանաշվիլու և ընդդիմադիր պատգամավորների միջև, հաղորդում է Грузия- Online-ը, որից հետո Օհանաշվիլին հարվածել է իրեն մոտեցող ընդդիմադիր պատգամավորին։
Այդ դրվագից հետո ծեծկռտուք է սկսվել, և մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր Վաշաձեն, դուրս են բերվել նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ օրինագծերի քննարկմանը զուգահեռ խորհրդարանի հարակից տարածքում տեղի է ունենում բողոքի ցույց։