16499 դիտում
14:18 21-07-2024
Ավտովթար՝ Երևանում․ «Կարգոյի խաչմերուկ»-ում «Նիվա»-ն բախվել էլեկտրասյանը, բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներին և կողաշրջվել․ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Տիտալ Իբոյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում Իսակովի պողոտայից դեպի «Կարգո» միջազգային բեռնափոխադրման ընկերություն տանող փողոցի խաչմերուկի հարևանությամբ բախվել է երթևեկության բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյանը, ապա երկաթե ճաղավանդակներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են կոտրված ճաղավանդակները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները, տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Օպերատիվ են գործել նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները, հրշեջ փրկարարներն էլ «Երքաղլույս»-ի աշխատակիցների աշխատանքից հետո տապալված էլեկտրասյունը հեռացրել են երթևեկելի հատվածից։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9423 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին