211652_close_icon
views-count973 դիտում article-date 13:08 20-07-2024

Անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից. ահազանգում է ավագանու անդամը

Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել...)։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը:

 «Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել. ինչպես ժողովուրդն է ասում «Արտը խախուտ մահանեն` կարկուտ»։

Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել...)։ «Վեոլիա ջուր» ընկերությունից եկել և ասել են, որ խնդիրն իրենց գործառույթների մեջ չէ, իսկ համատիրությունից ու թաղապետարանից անգամ չեն էլ ժամանել։

Նույն տարածքի մյուս խնդիրը վնասված կոյուղագիծն է, որի ջրերն ու գարշահոտությունը շուրջ երկու ամիս է` «վայելում» են Աթոյան փողոցի բնակիչները։ Իսկ անձրևներն ընդամենն ավելի ակնառու են դարձնում քաղաքային «իշխանությունների» անգործությունն ու անգրագետ կառավարումը...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր