211652_close_icon
views-count1015 դիտում article-date 11:45 20-07-2024

Բաքվում 57-ամյա կնոջը դանակահարել է հարազատ որդին

Բաքվում 57-ամյա կնոջը մորթել է հարազատ որդին, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ սպանությունը եղել է միտումնավոր։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով դատախազությանը, հուլիսի 20-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 07.00-ին շրջանային դատախազությունը տեղեկություն է ստացել Այբենիզ Շյուքյուրովայի (1967թ. ծնվ.) սպանության մասին Գարադաղի շրջանի Ումիդ գյուղում։
Լուրջ կասկածներ կան այն մասին, որ կնոջը դանակահարել է նրա որդին՝ Քյամրան Շյուքյուրզադեն (1991թ. ծնվ.)։

Գարադաղի շրջանի դատախազությունը քրեական գործ է սկսել ՔՕ 120.1 հոդվածով (միտումնավոր սպանություն), կատարվում է նախաքննություն։

Քյամրան Շյուքյուրզադեն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը հանցագործությունից հետո, նա ձերբակալվել է որպես կասկածյալ։

Նմանատիպ նյութեր