211652_close_icon
views-count11740 դիտում article-date 20:47 18-07-2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրում մեծ թափով կառուցվում է նմանը չունեցող նոր պուրակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ 2023 թվականի ապրիլի 29-ին՝ Տավուշի մարզ այցելության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ կանգառ ունեցավ Ջուջևան գյուղում, որտեղ գյուղացիները մասնակցում էին շաբաթօրյակին, խոստացավ, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ այգին կվերակառուցվի և կստեղծվեն հանգստի համար ավելի հարմարավետ պայմաններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 17-ին, Ջուջևանում սկսվել են պուրակի կառուցման աշխատանքները, որին ներգրավված է թե մարդկային մեծ ներուժ, թե տարբեր տեսակի ժամանակակից տեխնիկաներ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կապալառու «ԱՐՏԱՐՍ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշեց, որ շինարարության ավարտը նախատեսվում է մինչև տարվա վերջ, ու իրենք ջանք ու եռանդ չեն խնայելու այն բարձր որակով կատարելու համար։ Նա նշեց նաև, որ շինարարությանը մասնակցում են ինչպես այլ գյուղերի, այնպես էլ Ջուջևանի բնակիչներ։

Գյուղացիներն էլ ասում էին, որ իրենց համար այս պուրակը իսկական նվեր է, ու շնորհակալություն էին հայտնում ՀՀ կառավարությունից, Նոյեմբերյանի համայնքապետարանից՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր