Վանաձորում մեծ շուքով նշվեց նմանը չունեցող «Outdance studio»-ի 5-ամյակը․ այն պարբերաբար զբաղեցնում է մրցույթ փառատոնների պատվավոր հորիզոնականները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 16-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում մեծ շուքով նշվեց «Outdance studio»-ի 5 ամյակը, որը այս տարիների ընթացքում հասցրել է մեծ հաջողություններ գրանցել։ Անի Ժամհարյանի ղեկավարությամբ ստուդիան ոչ միայն պահպանել է բարձր արվեստի չափանիշները, այլև ստեղծել է յուրօրինակ պարային կատարումներ, որոնք մեծ հաջողությունների են արժանացել։ Երևանի «Լինա» մշակույթի կենտրոնում «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնում արժանացել է Գրանդ-պրի մրցանակի, ինչպես նաև «Լոռվա Ձորի» պարի հանրապետական փառատոնում գրավել է պատվավոր առաջին տեղը և այլ մրցանակների։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հյուրերից մի քանիսը ասացին. «Շատ հետաքրքիր և հուզիչ էր համերգը, իսկապես մեծ հաջողություն է, երբ ներկայացումը կարողանում է դիպչել հանդիսատեսի սրտերին։ Դահլիճը, պարը ոչ միայն տեխնիկապես կատարյալ էր, այլև լի էր զգացմունքով ու խորությամբ, շնորհակալ ենք հայտնում Անի Ժամհարյանին, ով նվիրվել ու սովորեցրել է ոչ միայն պարել, այլև զգալ բեմի ուժն ու արվեստի ազդեցությունը»։
Ա․ Ժամհարյանն էլ իր սաներին մաղթեց, որ երբեք չդադարեն սիրել պարը, միշտ ձգտել կատարելության և չվախենալ բեմից, քանի որ ամեն մի ելույթ նոր պատմություն է, նոր զգացողություն և նոր հաղթանակ ու ամենակարևորն է հավատալ սեփական ուժերին, լինել միասնական և պարելիս ոչ թե պարզապես կատարել շարժումներ, այլ ապրել այդ պահը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի