2350 դիտում
17:16 18-07-2024
Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց
Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված գործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի
կողմից մշակվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին։ Սա կարևոր քայլ է մասնավոր – պետություն գործակցության համատեքստում, ինչպես նաև երկրի կրթության և գիտության ոլորտների շարունակական զարգացման տեսանկյունից:
Դասընթացին կարող են մասնակցել Web3 ոլորտով հետաքրքրվող բոլոր անձինք։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին։ Դասընթացները կվարեն Web3-ում միջազգային փորձ ունեցող մասնագետներ․ մասնավորապես՝ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, Fastex-ի իրավաբան Արփինե Սարատիկյանը, Fastex-ին խորհրդատվական ծառայություններ մատուցող Արամ Ջիվանյանը, Bahamut բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը, Fasttoken բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը և Fastex-ի
համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանը։
Երկու ամսվա ընթացքում դասընթացավարները կանդրադառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի
հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և բլոկչեյն լուծումների կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտի առկա օրենսդրական կարգավորումներին։ Ի լրումն հիմնական
դասընթացավարներից ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև հրավիրված բանախոսներին։
Նախագրանցումների փուլը մեկնարկել է ս․թ․ հուլիսի 15-ից։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան թվային՝ NFT հավաստագրեր։
Դասընթացների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ի և ԵՊՀ-ի
սոցիալական հարթակների էջերին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
13:12 08-04-2024
Fastex-ը և ԵՊՀ-ն գիտակրթական համատեղ ծրագրեր կիրականացնեն
1930 դիտում
18:27 17-07-2024
Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում
1894 դիտում
13:00 17-12-2021
Մեր նպատակը ԵՊՀ–ի ՔՊ-ականացնելու դեմն առնելն է․ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ–ում
Այս բաժնից
1714 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա