1186 դիտում
13:12 08-04-2024
Fastex-ը և ԵՊՀ-ն գիտակրթական համատեղ ծրագրեր կիրականացնեն
Fastex-ը և Երևանի պետական համալսարանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական և գիտահետազոտական համատեղ լրացուցիչ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու նպատակով։
Համագործակցության շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրոսական ծրագիր: ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենալու
պարբերաբար մասնագիտական պրակտիկա անցնել Fastex-ում, իսկ մագիստրոսական ծրագրում լավագույն
առաջադիմությունը ցուցաբերած և Fastex-ի կողմից ընտրված ուսանողներին հատկացվելու է անվանական
կրթաթոշակ՝ ուսման վարձի մինչև 100 տոկոս փոխհատուցմամբ: Երևանի պետական համալսարանն զբաղվելու է
անհրաժեշտ տեխնիկայի, լսարանների և լաբորատորիաների ապահովման հարցերով:
Fastex-ԵՊՀ գործընկերությունը միտված է մեր երկրի գիտակրթական ներուժի լիարժեք իրացմանը, և մասնավորապես, բլոկչեյնի ու վիրտուալ ակտիվների ուղղության խթանմանը։ Հուշագրով Fastex-ն իր պատրաստակամություն է հայտնում՝ լավագույն ջանքերը ներդնել երիտասարդության շրջանում մասնագիտական
բարձրորակ կրթության ապահովման ուղղությամբ։
Համագործակցության հուշագիրը ևս մեկ ամուր հենասյուն է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտի զարգացման գործընթացում, և Fastex-ը շարունակելու է կյանքի կոչել այդ ուղղությամբ
նախաձեռնությունները։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ
և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո
վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա
կանոնակարգերին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
19:15 26-04-2019
«Այբ» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրեր
1353 դիտում
14:44 14-09-2021
ՀՀ-ն ու Սլովակիան համատեղ ծրագրեր կիրականացնեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
886 դիտում
14:19 13-06-2022
Երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
1678 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա