211652_close_icon
views-count14255 դիտում article-date 21:49 17-07-2024

Ավտովթար՝ Երևանում․ 20-ամյա վարորդը «Suzuki»-ով Երևանյան լճի մոտ բախվել է ծառերին․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 20-ամյա Միքայել Կ․-ն իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով Երևանյան լճի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմենակ Խաչատրյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր