211652_close_icon
views-count26221 դիտում article-date 09:22 30-03-2023

Ավտովթար Երևանում․ Երևանյան լճի մոտ բախվել են Mercedes G500-ը, Nissan-ն ու Opel-ը․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ից 09։30-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Մարգարյանի վարած Mercedes G500 մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Հովհաննես Զաքարյանի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Լևոն Ալավերդյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր