211652_close_icon
views-count667 դիտում article-date 12:02 16-07-2024

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արմավիրի մարզի Քարակերտ, Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Նմանատիպ նյութեր