211652_close_icon

Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչներին

views-count1525 դիտում article-date 20:08 15-07-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են քաղաքում առկա ոլորտային խնդիրներին ու հրատապ հարցերի դեպքում Երևանի քաղաքապետարանի հետ մշտական կապի ապահովմանը:  

Ընդգծելով հյուրանոցային տնտեսության զարգացման ու Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ առկա խնդիրներին համակարգային ու միասնական լուծումներ տալու համար: 

Նմանատիպ նյութեր