211652_close_icon
views-count856 դիտում article-date 19:06 15-07-2024

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

«Ժանդարմները փրկել են հրդեհի անմիջական հարևանությամբ գտնվող մի կնոջ և երկու երեխայի», - տեղեկացնում է հեռուստաալիքը։

Ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը։ Դելիկյոյ շրջանում մի քանի տների բնակիչներ տարհանվել են։ Հրդեհը մարվում է երկու ինքնաթիռով և չորս ուղղաթիռով։

Նմանատիպ նյութեր