Փաշինյանը Թրամփին շուտափույթ ապաքինում է մաղթել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը: Նա համապատասխան գրառում է արել X-ում:
«Վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը:
Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք: Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- X-ում գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:
Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել: