«Ռեալն» ու «Բարսելոնան» Կասիլյասին շուտափույթ ապաքինում են մաղթել
«Ռեալն» ու «Բարսելոնան» զորակցություն են հայտնել «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, որն այսօր մարզման ժամանակ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/01/1123751/]ինֆարկտ[/url] է ստացել:
««Ռեալը ցանկանում է իր սիրելի ավագ Կասիլյասին ամբողջությամբ աջակցություն հայտնել:
Կասիլյասն իր ամբողջ կարիերայի ընթացքում սովորեցրել մեզ հաղթահարել ամենաանհավանական խոչընդոտներ, որպեսզի ակումբին հռչակ բերի:
«Ռեալը» ցանկանում է, որպեսզի մեր հավերժ ավագը շուտափույթ առողջանա», նշված է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ:
«Բարսելոնան» իր թվիթերում նույնպես աջակցել է իսպանացի դարպասապահին. «Պինդ մնա, Իկեր Կասիլյաս: Մաղթում են լիարժեք և շուտափույթ ապաքինում»:
Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1998-2015 թվականներին, որի կազմում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ նվաճել Չեմպիոնների լիգան և երկու անգամ՝ Իսպանիայի գավաթը:
Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը դարձել է Եվրոպայի կրկնակի (2008, 2012) և աշխարհի (2010) չեմպիոն: