211652_close_icon

Նիգերիայում փլուզվել է դպրոցի շենքը. զոհվել է 22 աշակերտ

views-count1435 դիտում article-date 14:17 13-07-2024
Ուրբաթ Նիգերիայի հյուսիսկենտրոնական հատվածում, առավոտյան դասերի ժամանակ, փլուզվել է երկհարկանի դպրոցի շենքը, ինչի հետեւանքով զոհվել է 22 աշակերտ, տեղեկացրել է АР-ը։

Փրկարարները որոնում են ավելի քան 100 մարդու, որոնք մնացել են փլատակների տակ։

Saints Academy քոլեջը Պլատո նահանգի Բուսա Բուջի համայնքում փլուզվել է պարապմունքներն սկսվելուց անմիջապես հետո։

Նիգերիայի Արտակարգ իրավիճկաների վարչության ազգային գործակալությունը տեղեկացրել է, որ փլուզումից անմիջապես հետո պատահարի վայր են ուղարկվել փրկարարներ եւ բուժաշխատողներ, ինչպես նաեւ անվտանգության ուժեր, որոնք սկսել են փլատակների տակ մնացած աշակերտների որոնումները։

Նմանատիպ նյութեր