211652_close_icon
views-count1285 դիտում article-date 21:06 12-07-2024

ԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնին․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության, համատեղ իրականացված ծրագրերի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության ներգրավմամբ իրականացված աշխատանքի համար։

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր դերը հայ-չինական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումներին աջակցելու գործում։ Ձեր մասնակցությամբ արդեն իսկ ստեղծվել է համագործակցության ամուր հիմք, որը թույլ կտա ընդլայնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող աշխատանքները»,- նշել է նախարարը։ Դեսպան Յոնը ևս շնորհակալություն է հայտնել նախարար Մկրտչյանին իրականացված ծրագրերի համար՝ նշելով, որ իր համար ևս դժվար է հրաժեշտ տալ Հայաստանին։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև փոխադարձ այցերի ընթացքի մասին, ապա ամփոփել համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները։ Նախարար Մկրտչյանը դեսպան Ֆան Յոնին հանձնել է հուշադրամ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ցուցաբերած արդյունավետ համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր