211652_close_icon
views-count21422 դիտում article-date 20:47 12-07-2024

Արտшկարգ դեպք՝ Երևանում․ 34-ամյա վարորդը «Mercedes»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է թփուտների մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Արամ Ավետիսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսով չափ հայտնվել Հրազդան գետի ափամերձ հատվածում՝ թփուտների մեջ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։  

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և տեղի ուժերով նրան դուրս են բերել ավտոմեքենայից։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանտարի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

 Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։  

Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից։  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Տիգրան Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Արամ Տոնոյանը։  

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր