211652_close_icon
views-count31500 դիտում article-date 12:11 14-06-2023

Արտակարգ դեպք Երևանում․ 37-ամյա վարորդը Nissan Tiida-ով Հրազդանի կիրճում կողաշրջված հայտնվել է Հրազդան գետում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արամ Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժիշկների օգնությունից։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանն ու Սոս Սերոբյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վարորդին օգնության են հասել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարրչության հատուկ գումարտակի ոստիկանները՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները»։

Ավտոմեքենան վարորդի, նրա ընկերների և պարեկների օգնությամբ դուրս է բերվել գետից և տեղափոխվել անվտանգ վայր։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր