211652_close_icon
views-count646 դիտում article-date 19:20 09-07-2024

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն առաջիկա 2-3 շաբաթներին կվերաբացվի

 Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը մինչև ամսվա վերջ կվերաբացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով վարչության գխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն։

«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա 15-20 օրերին», - Դեմիրչիլուի խոսքերն է մեջբերում Iran International լրատվական ծառայությունը։

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր գործունեությունը 2023 թ․ հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այդ ժամանակ զոհվել էր դիվանագիտական ​​առաքելության անվտանգության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին:

Հետաքննությունը պարզել էր, որ հարձակվողը, որը դեպքի վայրում ձերբակալվել էր, գործել է անձնական և ընտանեկան խնդիրների հետ կապված դրդապատճառներով։ Ադրբեջանը հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն։

Նմանատիպ նյութեր