967 դիտում
12:37 09-07-2024
Սամանթա Փաուերն արցախցի կանանց հետ Երևանում ժենգյալով հաց է պատրաստել
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաուերը Հայաստան այցի շրջանակում այցելեց Արցախից Հայաստան տեղափոխված սննդի օբյեկտ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որը աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից:
Արցախցի կանայք նրան ծանոթացրին ժենգյալով հացի պատրաստմանը, ներկայացրին, որ միջուկը պատրաստում են 13 տեսակի կանաչիներից, ինչը զարմացրեց Փաուերին: Ապա Փաուերն անձամբ պատրաստեց արցախյան ավանդական ժենգյալով հացը:
«Թեյսթ օֆ Արցախ»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Շուրջ 3 տարի է, ինչ տեղափոխվել են Երևան: Այս պահին ընկերության ավելի քան 10 աշխատակիցների մեծ մասը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք են:
«Մեր արտադրանքն արցախյան ավանդական ժենգյալով հացն է: Ներկա պահին ունենք շուրջ 12 տեսակի ժենգյալով հաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թեյսթ օֆ Արցախ»-ի հիմնադիր տնօրեն Միհրան Բաղդասարյանը՝ հավելելով, որ շատ ուրախ են, մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարին:
Ի դեպ, ԱՄՆ ՄԶԳ-ն ընկերությանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել: Համագործակցությունը սկսել են նախորդ տարվա հոկտեմբերից: Բաղդասարյանի խոսքով՝ ցուցաբերած աջակցությունը ընկերության առաջընթացի համար մեծ արդյունք է տվել, թույլ է տվել նաև ավելացնել աշխատատեղերը:
Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպեց ու զրուցեց ԼՂ-ից տեղահանված անձանց հետ:

Նմանատիպ նյութեր
7834 դիտում
19:23 13-06-2014
Նոր Ժենգյալով հաց, որը շատ օգտակար է
26753 դիտում
22:05 16-07-2018
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՀԱԹԵՐՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑ»-Ի ՓԱՌԱՏՈՆ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2292 դիտում
21:28 10-04-2022
Խրամորթի կանայք 200-ից ավելի ժենգյալով հաց և կարկանդակներ են ուղարկել ռուս խաղաղապահներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»