2215 դիտում
14:42 08-07-2024
Fastex-ը հովանավորում է Հայաստանի մասնակցությունը «Festival d'Avignon» թատերական փառատոնին
Ֆասթեքսը, իր AKNEYE նախագծի շրջանակներում, հովանավորում է Հայաստանի մասնակցությունն ամենամյա «Ավինյոն» թատերական փառատոնին, որը տեղի է ունենում ս․թ․ հուլիսի 3-ից 21-ը: «HK Production»-ի ստեղծագործությունները պատրաստ են զարդարելու ֆրանսիական բեմերը:
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում Festival d'Avignon անունով հայտնի ամենամյա արվեստի նշանավոր իրադարձության սկիզբը տրվել է 1947 թվականին ֆրանսիացի նշանավոր դերասան և ռեժիսոր Ժան Վիլարի կողմից և դարձել աշխարհի ամենահեղինակավոր մշակութային միջոցառումներից մեկը: Թատրոնի, պարի, երաժշտության և վիզուալ արվեստների այս բազմազան ծրագիրը ներգրավում է արվեստագետների և հանդիսատեսի ամբողջ աշխարհից:
Ներկայացումները տեղի են ունենում միջնադարյան քաղաքի տարբեր պատմական վայրերում, այդ թվում՝ խորհրդանշական Պապի պալատում (Palais des papes d'Avignon): Հին ճարտարապետության համադրումը ժամանակակից թատրոնի, պարի և երաժշտության հետ առաջացնում է յուրահատուկ և գրավիչ մթնոլորտ: Պատմական միջավայրի և ավանգարդիստական արվեստի միաձուլումից ստեղծվում են ժամանակակից բեմահարթակներ ու նոր շունչ ստացած ներկայացումներ:
2023 թվականի հոկտեմբերին «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Հայաստանում էին «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչները։ 15-ից ավելի ներկայացում դիտելուց հետո նրանք ընտրել են երկուսը, որոնք այս տարի Հայաստանը պետք է ներկայացնի հուլիսին անցկացվող փառատոնի ընթացքում: Առաջինը Հայաստանի երգի պետական թատրոնի խաղացանկային «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումն է, որը բեմադրվել է Յան Քաուքենբուշի համանուն պիեսի հիման վրա, երկրորդը՝ «ՄԻՀՐ» թատրոնի «Պանդխտության երգը» պլաստիկ ներկայացումը:
1947 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ է մասնակցում է «Ավինյոնին»: Այդ օրերին ֆրանսիական Ավինյոնում հայկական տոն է լինելու: Փառատոնի կազմակերպիչները նախաձեռնել են ունենալ Հայաստանի մշակութային օրեր. թատերական ներկայացումներից զատ լինելու են նաև ֆիլմեր։ Հուլիսի 8-ին
ցուցադրվելու են Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմությունը» և Սերժ Ավետիքյանի հեղինակային ֆիլմերից մեկը։ Դրանց կհաջորդի հանդիպում ստեղծագործական կազմի հետ։ Քաղաքի տարբեր հարթակներում կլինեն համերգային ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներ, որտեղ հայկական պատվիրակությունը կխոսի Հայաստանում
ժամանակակից արվեստի միտումների և զարգացումների մասին։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև պատկերազարդում AKN-ի վրա. հենց այնտեղ հյուրերի ներկայությամբ նկարչուհի Լուիզա Գրագատին կնկարի աչքանման քանդակի վրա՝ դիտորդներին հրավիրելով անմոռանալի ճամփորդության: Ֆասթեքսն՝ իր AKNEYE նախագծով, մշտապես աջակցում է հայկական արվեստի և
մշակույթի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3304 դիտում
23:04 24-09-2014
«Հայֆեստ» միջազգային 12-րդ թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Թատերական իրարանցում» խորագրի ներքո
1903 դիտում
18:27 17-07-2024
Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում
7943 դիտում
18:22 18-10-2017
Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի Տյումենում կայանալիք 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2878 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր