211652_close_icon
views-count3736 դիտում article-date 19:40 07-07-2024

Կայացավ Ռեֆորմիստների կուսակցության 4-րդ համագումարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 6-ին Երևանում, կայացավ Ռեֆորմիստների կուսակցության 4-րդ համագումարը, որի ընթացքում հրավիրված պատվիրակության կողմից հաստատվեց կուսակցության նոր խմբագրված կանոնադրությունը, տեղի ունեցավ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի (գործադիր մարմնի) և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմի ընտրությունը։ Կուսակցության նախագահ վերընտրվեց Վահան Բաբայանը։

«8 տարի առաջ, երբ որ հիմնադրվեց Ռեֆորմիստների  կուսակցությունը, մենք ապրում էինք բոլորովին ուրիշ Հայաստանում, որտեղ կար հայկական Արցախ, որտեղ Գանձասարում, Ամարասում,  Ղազանչեցոցում և հարյուրավոր այլ եկեղեցիներում հնչում էր հայերեն աղոթքը, որտեղ աշխարհի բոլոր հայերը իրենց երջանկությունն ու հպարտությունն էին վայելում: Ունեինք երկու հաղթանակած ու կայացած պետություններ՝ իրենց թերություններով ու դեռևս չլուծված հարցերով հանդերձ: Ունեինք ազգային հեղինակություն միջազգային բոլոր հարթակներում: Ունեինք երաշխավորված անվտանգություն, ապագայի նկատմամբ հույս ու հավատ, միմյանց հանդեպ հանդուրժողականություն և միասնություն», - նշեց իր խոսքում ռեֆորմիստների վերընտրված նախագահ Վահան Բաբայանն՝ ընդգծելով․ «Դեռևս 2016-ի հուլիսին մենք հայտարարեցինք, որ ռեֆորմիզմը դեմ է հեղափոխությունների միջոցով երկրի զարգացմանը, չնայած որ մեզ այն ժամանակ շատերն ասում էին, թե ո՞ւր է հեղափոխությունը, որին դուք դեմ եք: Եկավ չարաբաստիկ 2018թվականը և մենք տեսաք, թե ուր է հեղափոխությունը, որտեղից է ներմուծվել ևամենակարևորը, թե ինչպիսի աղետ ու արհավիրք է իր հետ բերում այդ ներմուծված հեղափոխությունը: Հիմա ակնհա՞յտ է, թե ինչու էինք մենք 2016-ին կառուցող ռեֆորմիզմը հակադրում քանդող հեղափոխականությանը»:

Լուսնակրաները՝ Հայկ Կիսեբլյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր