211652_close_icon
views-count1261 դիտում article-date 18:49 06-07-2024

Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի 2 պահեստում

Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի երկու պահեստում, վնասվել է բջջային կապի աշտարակը։ Այս մասին հայտնել է շրջանի օպերատիվ շտաբը՝ հարվածների համար մեղադրելով Ուկրաինային։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը այս միջադեպը չի մեկնաբանել։ Գերատեսչությունը միայն հաղորդել է, որ անցած գիշեր 7 անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի շրջանում, մեկն էլ՝ Բելգորոդում։

Նմանատիպ նյութեր