Կրասնոդարի երկրամասում ուղղաթիռի վթարի զոհերի թիվը հասել է 4-ի. զոհվել է նաև Ելուգյանների 14-ամյա որդին, տեսանյութ
Կուբանում թեթև շարժիչով ուղղաթիռի վթարի զոհերի թիվը 4-ի է հասել: Ինչպես տեղեկացրել է Հարավային տրանսպորտային դատախազության մամլո ծառայությունը, բացի ուղղաթիռի 52-ամյա օդաչու Ալեքսեյ Գոնչարենկոյից, հայր և դուստր Սամվել և Ալինա Ելուգյաններից, ուղղաթիռում է եղել նաև Սամվել Ելուգյանի որդին՝ 14-ամյա Ե. Ելուգյանը: Վերջինս նույնպես մահացել է: Պարզվել է, որ օդաչուն ունեցել է օդաչուի ոչ մասնագիտական (սիրողական) վկայական, որը տրվել էր նրան ՌԴ Տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտային դաշնային գործակալության կողմից:
Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/19100/]հայտնել էինք[/url], Robinson R44 ուղաթիռը վթարվել է Ապշերոնի շրջանում: Նախնական տվյալներով՝ աղետը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով: