211652_close_icon
views-count943 դիտում article-date 09:49 06-07-2024

Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահը խոսել է համազգային համերաշխության մասին


Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։

Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց հետ կռիվ ունեինք, եթե Աստծո համար է, իրար հետ հո կռիվ չունե՞նք»:

Նմանատիպ նյութեր