211652_close_icon
views-count754 դիտում article-date 19:25 05-07-2024

Քիր Ստարմերը նշանակվեց Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդը Բուքինգհեմյան պալատում այսօր կայացած ընդունելությանը լեյբորիստների առաջնորդ Քիր Ստարմերին պաշտոնապես նշանակեց Բրիտանիայի վարչապետ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Թագավորն ավելի վաղ ընդունել էր պահպանողականների առաջնորդ Ռիշի Սունակի հրաժարակը վարչապետի պաշտոնից։

Բրիտանիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում լեյբորիստները ջախջախիչ հաղթանակի են հասել, նախնական տվայալներով, 650 տեղանոց խորհրդարանում ստանալով բացարձակ մեծամասնություն։ Ռիշի Սունակն ընդունել է պարտությունը և շնորհավորել Ստարմերին։

Բրիտանիայում պահպանողականների վերջին 14 տարվա իշխանությունը փոխվեց։

Նմանատիպ նյութեր