Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ. Daily Mail
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր մերձավորներին հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական Daily Mail թերթին։
«Նա հասկանում է, որ ներկայիս քաոսն անկայուն է։ Նա պարզապես ցանկանում է դա անել արժանապատվորեն և այնպես, ինչպես հարմար կգտնի։ Նա ժամանակացույց կկազմի»,- մեջբերել է թերթը աղբյուրի մեկնաբանությունը։
Նշվում է, որ լիազորությունների վայր դնելու մասին հնարավոր հայտարարության ամսաթիվը մնում է անհայտ, քանի որ Սթարմերի բարձրաստիճան զինակիցները համոզում են նրան սպասել Մեծ Մանչեսթեր կոմսության Մեյկերֆիլդ ընտրատարածքում Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի (ստորին պալատի) լրացուցիչ ընտրությունների հարցումների առաջին արդյունքներին և ձայների հաշվարկին։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Սթարմերը չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ լրացուցիչ ընտրություններում հնարավոր պարտությունը չափազանց մեծ նվաստացում կլիներ։