973 դիտում
22:43 03-07-2024
Արամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը
Արամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը։
Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Երկուշաբթի, 1 Յուլիս 2024-ի երեկոյեան, Յունաստանի Հայոց Թեմի Երեսփոխանական Ժողովը արտակարգ նիստ գումարեց՝ օրակարգ ունենալով նոր առաջնորդի ընտրութիւն։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պաշտօնական նամակը, ուղղուած ժողովին, ընթերցուելէ ետք, ժոլովին ներկայացուեցաւ Վեհափառ Հայրապերին կողմէ ղրկուած ընտրելիներու ցանկը՝ բաղկացած երեք միաբան հայրերէ։ Ապա կայացաւ առաջնորդի ընտրութիւն եւ ձայներու մեծամասնութեամբ Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդ ընտրուեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմի առաջնորդական փոխանորդ Գերպ. Տ. Սահակ Ծ. Վրդ. Եմիշեան:
Արդարեւ, Երեսփոխանական Ժողովի դիւանը պաշտօնական նամակով մը Նորին Սրբութիւնը տեղեակ պահեց ընտրութեան արդիւնքներուն մասին՝ հայցելով նոր առաջնորդի ընտրութեան վաւերացումը։ Այս առիթով, Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետական 1 յուլիս պաշտօնագրով իր հայրական օրհնութիւնը տուաւ ժողովական անդամներուն եւ վաւերացնելով առաջնորդական ընտրութիւնը՝ յաջողութիւն մաղթեց առաջնորդ հայր սուրբին եւ թեմին կողմէ իրագործելի ծրագիրներուն ու աշխատանքներուն։
Գերապատիւ Տէր Սահակ Ծայրագոյն Վարդապետ ծնած է Երեւան, 1983-ին: Աւազանի անունով՝ Ռազմիկ: Նախնական կրթութիւնը ստացած է Լուսառատի միջնակարգ դպրոցին մէջ։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանք մուտք գործած է 1997-ին։ Մայիս 2004-ին կը ձեռնադրուի սարկաւագ եւ ութամեայ շրջանը բոլորելով՝ կուսակրօն քահանայ կը կ՚օծուի 14 Մայիս 2006-ին՝ ձեռամբ Գերշ. Տ. Վարուժան Արք. Հերկելեանի։ Վարդապետական գաւազան կրելու իրաւունք կը ստանայ Դեկտեմբեր 2010-ին: 8 Օգոստոս 2012-ին Վեհափառ Հայրապետը իրեն կը շնորհէ վարդապետական լանջախաչ կրելու իրաւունք: 29 Մայիս 2016-ին կը ստանայ ծայրագոյն վարդապետութեան աստիճանները:
Հայր սուրբը, Վեհափառ Հայրապետին տնօրինութեամբ, բարձրագոյն ուսումը ստանալու համար կը մեկնի Միացեալ Նահանգներու Արեւելեան թեմ: Նախքան Ամերիկա մեկնիլը, հայր Սահակ Կաթողիկոսարանէն ներս վարած է հետեւեալ պաշտօնները.– արխիւատան տեսուչի օգնական, երիտասարդական բաժանմունքի վարիչ, Հ.Ե.Հ.Ո.Մ.ի հոգեւոր խորհրդատու, ուսուցիչ Դպրեվանքի ժառանգաւորաց ու ընծայարանական բաժիններուն եւ հոգեւոր հովիւ Թեսաղոնիկէի:
Լիբանանի մէջ հետեւած է անգլերէն լեզուի դասընթացքներու՝ American Language Center-ին մէջ. իսկ Թեսաղոնիկէի մէջ՝ Արիստոստելեան Համալսարանի (Aristotelian University) արդի յունարէն լեզուի։ 2013-ին կը մեկնի Միացեալ Նահանգներ: Համալսարանական ուսման կողքին, հոգեւոր պաշտօններ կը վարէ նոյն թեմէն ներս: Կը նշանակուի հոգեւոր հովիւ Ուսթըրի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ։ 2018-ին Պոսթոնի Համալսարանէն (Boston College) կը ստանայ Մագիստրոս Աստուածաբանութեան եւ Հովութեան վկայականը (M.A.T.M.)։ 2021-էն ի վեր կը շարունակէ բարձրագոյն ուսումը Ֆորտհամ (Fordham University) համալսարանէն ներս՝ հետեւելով Փիլիսոփայութեան Դոկտոր ծրագրին (Ph.D. in Administration and Leadership)։
1 Յուլիս 2024-ին կ՚ընտրուի առաջնորդ Յունաստանի հայոց թեմին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
551 դիտում
11:37 20-05-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը
1794 դիտում
23:28 26-05-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
1498 դիտում
14:45 05-04-2014
Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ
Այս բաժնից
517 դիտում
12:06 07-11-2024
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը
469 դիտում
11:48 07-11-2024
Կառավարությունը 6 ամսով արգելեց սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը Հայաստանից
418 դիտում
11:17 07-11-2024
ՀՀ ՄԻՊ-ի պատվիրակության անդամները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին